Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Լավրով. Մոսկվան ԵԱՀԿ-ից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Ղարաբաղում կարգավորման հարցում

Լավրով. Մոսկվան ԵԱՀԿ-ից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Ղարաբաղում կարգավորման հարցում
03.12.2020 | 22:36

Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Ըստ նրա՝ հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը շարունակում է պահանջարկ ունենալ: «ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Մենք դա ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, որին մենք կշարունակենք օժանդակել ամեն կերպ: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների համագործակցությունը», - ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ